Արցախ

ԼՂ-ում ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել 800 քաղաքացու

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում ռուս բժիշկները օգնություն են ցուցաբերել 800 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի ավելի քան 800 բնակիչ արդեն օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հոսպիտալում, այդ թվում՝օգնություն է ցուցաբերվել նաև 100 երեխայի»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժիշկ, այդ թվում ՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում