Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Էկոնոմիկայի նախարարը ադամանդագործների և ոսկեգործների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Էկոնոմիկայի նախարարը ադամանդագործների և ոսկեգործների հետ քննարկել է ոլորտի 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս ունենալով,  որ բիզնեսի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։

Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետների, լիցենզիաների և ծանուցումների տրամադրման և այլ հարցեր։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և  արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։

Կարևորվել է Հայաստանում ադամանդագործական  ընկերությունների  և ոսկերչության ճյուղի ներկայացուցիչների փոխգործակցության հարցը, ոսկերչական արտադրանք պատրաստելիս հայկական արտադրության ադամանդների օգտագործման հնարավորությունը։ Քննարկվել է այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ադամանդագործության և ոսկերչության ոլորտները կարողանան օգտագործել միմյանց ներուժը և արտադրանքը։

Հանդիպման մասնակիցներն անդադարձել են նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացին, ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։

«Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման հնարավորությունների քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ հումքի տրամադրման հարցում պետական մակարդակով ռուսական ԱլՌոսա ընկերության, Գոխրանի հետ  բանակցությունները կարող են լինել շատ արդյունավետ։  

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրներին,  աշխատատեղերի հարցին։ Արծարծվել են հարցեր, կապված շուկաների ընդլայնման հետ․ որպես համագործակցության հեռանկարային նոր ուղղություն, նախարարն առաջարկել է դիտարկել Իրանի շուկան։

Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը նշել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական (դրանք կանցկացվեն նաև ոլորտի ընկերություններ այցելությունների շրջանակում) և ավելացրել, որ պետք է համատեղ ուժերով փորձել հասկանալ եղած խնդիրները ու, դրանք կարգավորելով՝ առաջ գնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]