Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում Է լսել Պուտինի ամանորյա խոսքը

Ռուսաստանցիների գրեթե երեք քառորդը պլանավորում Է լսել Պուտինի ամանորյա խոսքը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսաստանցիներին հղած ավանդական ամանորյա ուղերձը պլանավորում Է լսել համաքաղաքացիների 72 տոկոսը. 43 տոկոսը պատրաստվում Է ուշադիր լսել պետության ղեկավարի խոսքը, մնացած 29 տոկոսը՝ ընդհանուր առմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են SuperJob.ru պորտալի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք դեկտեմբերի 22-ին ստացել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետազոտության համաձայն, տարիքային բոլոր կատեգորիաներից այն մասնակիցների առավել մեծ թիվը, որոնք պլանավորում են լսել Պուտինի ամանորյա խոսքը, բաժին Է ընկնում մինչեւ 24 տարեկան երիտասարդներին (78 տոկոս):

Դրա հետ մեկտեղ այդ տարիքի հարցվածների կեսը (51 տոկոս) պատրաստվում Է ուշադիր լսել նախագահի խոսքը, ընդհանուր առմամբ՝ քառորդ մասից ավելին (27 տոկոս):

Հարցումը ցույց Է տալիս, որ ռուսաստանցի կանայք, որոնք պլանավորում են լսել առաջիկա ամանորյա ուղերձը, զգալիորեն ավելի շատ են, քան տղամարդիկ՝ հարցվածների 78 տոկոսը եւ 65 տոկոսը՝ համապատասխանաբար: SuperJob.ru-ի տվյալներով՝ ռուսաստանցիները հույս ունեն, որ իր ամանորյա ուղերձում նախագահը կբարձրացնի հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների կենսամակարդակին եւ բարեկեցությանը, առողջապահությանը եւ կորոնավիրուսի դեմ պայքարին, աշխատանքի շուկային եւ ընտանիքների աջակցությանը:

Հետազոտությունը ցույց Է տալիս, որ նախագահի ամանորյա խոսքը չի պլանավորում լսել ռուսաստանցիների 28 տոկոսը: Հարցումն անցկացվել Է 2020 թվականի նոյեմբերի 23-28-ին, բոլոր դաշնային օկրուգների 455 բնակավայրերում՝ 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում, որոնք ներկայացնում են Ռուսաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am