Արցախ

Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

1 րոպեի ընթերցում

Արցախում ռուս խաղաղապահները դաշտային ավտոպարկ են տեղակայել

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Խոջալուի շրջանում երկու շաբաթվա ընթացքում ռուս խաղաղապահները տեղակայել են դաշտային ավտոպարկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«6 հազար քմ տարածքում տեղակայված են ավելի քան 360 միավոր տեխնիկա, տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման կետեր, հսկիչ-տեխնիկական կետ, ավտոմոբիլային գույքի պահեստ: Կահավորված են մուտքի ուղիները, հիմնական և պահեստային ելքերը ՝ առաջադրված խնդիրների կատարման ժամանակ տեխնիկայի անխոչընդոտ դուրսբերման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում նաև, որ ավտոպարկի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս կատարել օրական ավելի քան 10 միավոր ավտոմոբիլային եւ զրահատեխնիկայի վերանորոգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում