Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը

Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր 
ժապավենային տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի  Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): «Հակոբ Հովնաթանյանը»՝  MoMa-ում ի պահ տրված  հայկական առաջին ֆիլմն է։

Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացել է  2020 թվականի մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի  թանգարանի  (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Փարաջանովի էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, վերականգնվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և FIXAFILM ընկերության համագործակցության արդյունքում՝ ժամանակակից թվային մեթոդներով ու կանոններով՝ ֆիլմի թվայնացումից մինչև վերականգնված թվային տարբերակի նոր ժապավենային տպագրութունն ու տարածումը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նույն սկզբունքով փորձելու  են վերականգնել նաև հայկական կինոֆոնդի լավագույն նմուշները։

2018 թվականին վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը այս տարիներին ստացել է ցուցադրության շուրջ երկու տասնյակ հրավերներ աշխարհի հայտնի կինոփառատոներից, կինոինստիտուներից, թանգարաններից, գրադարններից և այլ մշակութային կենտրոններից։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]