Մշակույթ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արցախում վիրավորված զինվորներին նվիրված համերգ կանցկացվի

1 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Արցախում վիրավորված զինվորներին նվիրված համերգ կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքներին աջակցելու համար դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կամերային երաժշտության երեկո կկազմակերպվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեգործական համերգին մասնակցելու են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, Անահիտ Գաբրիելյանը, Քրիստինա Գրիգորյանը, Հերմինե Գևորգյանը, Այլին Հերոսեան և Աննա Գաբրիելյանը:

Գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աննա Մայիլյանն է, դաշնակահարը՝ Էլեն Կիրակոսյանը:

«Յուրաքանչյուրիս օգնությունը՝ մեծ, թե փոքր, կարևոր է վիրավոր զինվորի բժշկական ծախսերը հոգալու համար»,-ասվում է տուն-թանգարանի տարածած հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում