Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Կանադան դադարեցնում Է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

Կանադան դադարեցնում Է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան դեկտեմբերի 21-ից ժամանակավորապես դադարեցնում Է ավիացիոն հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր ձեւի կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին ադ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով դեկտեմբերի 21-ի կեսգիշերին (Երեւանի ժամանակով 09:00-ին):

Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրումներին եւ տեխնիկական կանգառումներին, երբ ուղեւորները դուրս չեն գալիս ինքնաթիռից: Ինչպես ճշտել են Կանադայի կառավարության մամուլի ծառայությունում, այս որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի անդամների հետ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խորհրդակցության ժամանակ: Առայժմ սահմանափակումները մտցվում են 72 ժամով: Բացի դրանից, դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայից Կանադա ժամանող բոլոր ուղեւորները պետք Է լրացուցիչ ստուգում անցնեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am