«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներն ու ԱԺ խմբակցության պատգամավորները դեկտեմբերի 20-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։