Արցախ

Ռուսաստանի ՊՆ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ՊՆ մասնագետներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետներն ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման աշխատանքներ են իրականացրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում` ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Նախորդ օրվա ընթացքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ են իրականացվել Ստեփանակերտում: Մաքրվել է 21.8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար տարհանվել է 1334 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 23-ից հետո Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները ականազերծել են 195 հա տարածք և 87 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 7 հազար պայթյունավտանգ առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում