Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմարդյունաբերությունը՝ մեր տնտեսության առաջատար ոլորտ

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ռազմարդյունաբերությունը՝ մեր տնտեսության առաջատար ոլորտ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«... Մեր անվտանգային պահանջները հարմարեցնում ենք տնտեսական հնարավորություններին։ Մինչդեռ պետք է, այսպես ասած, մեծ մասշտաբ վերցնենք՝ ֆիքսենք անվտանգային պահանջներն ու հեռանկարները՝ ըստ այդմ զարգացնելով տնտեսությունը։ Այս շղթայի գործարկումն ինչպե՞ս ենք պատկերացնում եւ ի՞նչ քայլեր է պետք նախաձեռնել։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը շեշտեց. «Նախեւառաջ պետք է ռազմական առումով հնարավորինս անխոցելի լինենք։ Եթե ժամանակին մտածեինք այս մասին, ամենայն հավանականությամբ, այս պատերազմն այլ ելք կունենար։ Անհրաժեշտ է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ սպառազինությամբ ապահովել ոչ միայն մեր բանակը, այլեւ դառնալ համաշխարհային շուկայում նմանատիպ սպառազինությունների արտահանող, այլ կերպ ասած, համադրենք անհրաժեշտն օգտակարի հետ։ Ռազմարդյունաբերությունը պետք է դառնա մեր տնտեսության առաջատար ոլորտներից մեկը։ Ես վստահ եմ, որ ունենք դրա պոտենցիալը, պարզապես անհրաժեշտ է լուրջ պետական մոտեցում եւ համապատասխան քաղաքականության մշակում։ Այսպիսով, հստակ կարո՛ղ են լուծվել մեր անվտանգության խնդիրները միաժամանակ տնտեսության զարգացման համատեքստում… Անհրաժեշտ է պետության կողմից արագ սահմանել հինգերորդ եւ հաջորդ սերունդների ռազմատեխնիկայի հստակ պատվերներ, հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, եւ այս ոլորտը կարճ ժամանակում նաեւ կնպաստի մեր տնտեսական ներուժի հզորացմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում