Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին

Հանրանավի չափ աստերոիդ է մոտենում Երկրին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրանավի չափ աստերոիդ Է մոտենում Երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են NASA-ի մասնագետները: Այն մեր մոլորակի ամենամոտ կետում կգտնվի դեկտեմբերի 18-ին:

Նրա հաշվարկային տրամագիծը կազմում Է 26-ից մինչեւ 52 մետր: Ինչպես նշվում Է, երկնային մարմնի թռիչքի հետագծի ամենամոտ կետը Երկրի նկատմամբ կգտնվի 6,97 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Նրա արագությունն այդ կետում կկազմի վայրկյանում մոտավորապես 7,65 կիլոմետր: Այդ նույն օրը Երկրի կողքով կանցնի ավելի փոքր չափի եւս մեկ աստերոիդ: Դրա հաշվարկային տրամագիծը կազմում Է 5,3-ից մինչեւ 12 մետր:

Նրա Երկրին մոտենալու առավելագույն կետը կկազմի մոտավորապես 791 հազար կիլոմետր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]