Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում՝ կարճատև հանրահավաքով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երթը մեկնարկել էր Երևանի Սասունցի Դավիթի արձանին հարող հրապարակից: Անցնելով Տիգրան Մեծ պողոտայով և Հանրապետության հրապարակով՝ այն հասավ Ֆրանսիայի հրապարակ:

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը հիմա պայքարում է նաև այն տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: «Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ և երջանիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք: Այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամենը պետք է իրականացնենք»,- ասաց Մանուկյանը: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ վաղը ևս անցկացվելու է երթ՝ Կրկեսին հարող հրապարակից: «Երթը կանգ է առնելու դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության առջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երթեր են անցկացնելու նաև հինգշաբթի օրը, իսկ շաբաթ նախատեսված է հանրահավաք ու սգո երթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]