Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավարության հետ
14:54, 15 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում