Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
1 րոպեի ընթերցում
![Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037855.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀկենտրոնականբանկըՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։