Արցախ

Ռուս խաղաղապահները ընդհանուր առմամբ ԼՂ-ում հայտնաբերել և վնասազերծել են 5 հազար պայթուցիկ առարկա

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահները ընդհանուր առմամբ ԼՂ-ում հայտնաբերել և վնասազերծել են 5 հազար պայթուցիկ առարկա

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակել են պայթունավտանգ իրերի ոչնչացումը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, ոչնչացվել է պայթունավտանգ 189 առարկա։ Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, ավելի քան 40 կմ ճանապարհ, 375 շենք-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 5 հազար պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում