Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037809.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։