Հասարակական

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

1 րոպեի ընթերցում

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հադրութի շրջանի Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը՝ հավելելով, որ վերջին անգամ կապ հաստատելու ժամանակ պարզ է դարձել, որ նրանցից 1-ը վիրավոր է:

«Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել, թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք աշխատանքներ են սկսել: Ինչ-որ նորություն ունենալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց Հայկ Խանումյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում