Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ԲՏԱ Նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել՝ ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն, ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում