Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը

Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ 
ունենալու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանի Հանրապետությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը:

«Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացի հրապարակված միջոցներից, իր ընտանիքն այլ միջոցների չի տիրապետում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]