Քաղաքականություն

Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է

2 րոպեի ընթերցում

Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, հակառակորդի հարձակման արդյունքում նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռևս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ և հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,-ասաց Փաշինյանը:

Գործողությունների հետևանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են: «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, և միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում