Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արցախցիները շարունակում են Շիրակի մարզից վերադառնալ Արցախ

Արցախցիները շարունակում են Շիրակի մարզից վերադառնալ Արցախ

ԳՅՈՒՄՐԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ղարաբաղյան հակամարտության պատճառով Արցախից ժամանակավորապես տեղահանված ազգաբնակչությունը շարունակում  է Շիրակի մարզից վերադառնալ Արցախ: Դեկտեմբերի 12-ի դրությամբ 1000 արցախցի վերադարձել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի  տարբեր շրջաններից Շիրակի մարզ  է  եկել 2500 արցախցի:  Հիմնականում  նրանք բնակություն են հաստատել Գյումրիում: Շիրակի մարզ եկած արցախցիների գերակշիռ մասը Գյումրիում ազգականներ  ու բարեկամներ ունեին, կամ նախկինում իրենք էլ բնակվել են Գյումրիում: Գյուղական բնակավայրերում բնակվողներն ավելի քիչ  էին: «Մարզում այս պահին կա 1800 արցախցի, իրականում այս թիվը մի փոքր տարբեր է միգրացիոն ծառայության թվերից. ըստ միգրացիոն ծառայության տվյալների՝ մարզում ներկա պահին կա 1439  արցախցի: Պատճառն այն է, որ որոշ քաղաքացիներ չեն հաշվառվել համայնքերում, կամ էլ ընտանիքի անդամների մի մասն է հաշվառված»,-նշեց Էմմա Բաղդասարյանը:

Անդրադառնալով Շիրակից Արցախ  վերադառնալու  խնդրին՝ մարզպետի օգնականը  նկատեց, որ վերջին օրերին այդ  հոսքը բնակիչների վախի ու անորորոշության պատճառով մի փոքր նվազել է. եղել են այնպիսի ընտանիքներ, որոնք  Արցախ վերադառնալուց հետո կեցության խնդրի ու վախի պատճառով  կրկին վերադարձել են Շիրակի մարզ:

 

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am