Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների թյուր հայացքներին. դեսպան

Իրանը լրջությամբ է դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների 
թյուր հայացքներին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին արտահայտությանը հետևած իրադարձություններին, հայտարարել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Թվիթերի էջը: 

«ԱԳ նախարար Զարիֆի դիրքորոշումը, Թուրքիայի դեսպանին ԱԳՆ կանչելը և Իրանի ողջ ժողովրդի արձագանքը ցույց տվեցին, թե Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ինչպիսի զգայնությամբ և լրջությամբ են դիմակայելու տարածաշրջանի պատմական իրողությունների նկատմամբ թյուր հայացքներին»,-նշել է դեսպանը: 

Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ: Թեհրանն արձագանքել է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական կոչերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am