Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է հրադադարի խախտման առաջին դեպքը

ՌԴ ՊՆ-ն արձանագրել է հրադադարի խախտման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահները շարունակելով իրենց շուրջօրյա մշտադիտարկումները դեկտեմբերի 11-ին արձանագրել են հրադադարի խախտման առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ի տեղեկագրում: «Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am