Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին

ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են 
սահմանազատումների մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բարձրաձայնած խնդիրները դեկտեմբերի 11-ին և 12-ին կատարած աշխատանքային այցի ժամանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում նա եղել է Ներքին Խնձորեսկ, Արավուս, Խնածախ, Խոզնավար համայնքներում:

«Պատերազմական գործողությունների ավարտից հետո խնդիրներ են առաջացել սահմանազատումների հետ կապված: Այդ ամենն առաջնահերթ կապ ունի գյուղացիների և այն գյուղերի անվտանգության հետ, որոնք սահմանամերձ են դառնում: Խոսքը մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է: Այն գյուղերը, որտեղ մենք եղանք, օրինակ՝ Արավուսում, Խնածախում, Խոզնավարում մարդիկ ունեն արոտավայրեր, որտեղ անորոշ վիճակ է: Կան նաև մասնավոր հողատարածքներ և դրա հետ կապված նույնպես վիճակն անորոշ է: Այս հարցն ուղիղ կապ ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հետ, հարցերն առնչվում են տեղեկություններ ստանալու իրավունքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թաթոյանը և հավելեց, որ գյուղացիներին հետաքրքիր է, թե ինչ սահմանազատումներ են իրականացվելու, ինչ զարգացումներ են նախատեսված:

Նրա խոսքով՝ սա կարևորագույն հարց է, հատկապես Ադրբեջանի շարունակվող քաղաքականության պայմաններում:

ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել նաև Սյունիքի մարզում գտնվող զինծառայողների հետ, քննարկումներ է անցկացրել կորպուսի հրամանատարի հետ:

«Այստեղ կան հարցեր, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին, սակայն գլխավոր հարցը գտնվում է կառավարության իրավասության տակ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Թաթոյանը նշեց, որ առանձին քննարկում են ունեցել նաև Գորիսի քաղաքապետի հետ, իսկ Տեղ համայնքի ղեկավարի հետ էլ խոսել են առկա խնդիրների մասին:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]