Հասարակական

Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

1 րոպեի ընթերցում

Ճանապարհների վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել էին ՀՀ կառավարության ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում էր ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեղադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություններ չէին կատարվել:

Ներկայացված նախագիծն ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում