Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի հատվածում որոնման աշխատանքի մասին

Անհետ կորածների հարազատները ՊՆ-ից տեղեկություն են ակնկալում Զանգելանի 
հատվածում որոնման աշխատանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 10-ին կրկին բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնի զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն ասաց՝ սպասում են, որ Պաշտպանության նախարարությունից փոխանցեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտնած տեղեկությունը Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների հետ կապված:

«Այս անգամ փորձում ենք հավատալ, որ կպահեն իրենց խոսքը»,- ասաց  անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ից բողոքի ակցիաներ են անցկացնում: Պաշտպանության նախարարությունը նրանց հայտնել էր, որ ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ իրականացվեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am