Արցախ

Արցախի Մարտունի քաղաքի վերականգման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն

2 րոպեի ընթերցում

Արցախի Մարտունի քաղաքի վերականգման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի ավերածությունների վերանորոգման, վերականգման և վերակառուցման աշխատանքներում ընդգրկված է 11 շինարարական կազմակերպություն: «Արմենպրես»-ի հաղրոդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Քաղաքաշինության նախարարությունը: Նշվում է, որ շինաշխատանքների հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:

«Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կառավարիչ Էդվին Գրիգորյանը հանդիպել են ԱՀ Մարտունի քաղաքում։ Տեղում քննարկել են պատերազմի հետևանքով շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում առաջացած ավերածությունների մասին։ Այնուհետև ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, ԱՀ Մարտունի քաղաքի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի և մի խումբ շինարարների ուղեկցությամբ, շրջայց են կատարել շրջկենտրոնում և շրջանի գյուղական բնակավայրերում, ծանոթացել պատերազմի հետևանքով առաջացած ավերածություններին։ Նախարարի տեղակալը տեղում տվել է համապատասխան հանձնարարականներ վերանորոգման, վերականգման և վերակառուցման աշխատանքների արագ ավարտի վերաբերյալ»,-ասված է ԱՀ քաղաքաշինության նախարարության հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում