Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ. վերադարձողների թիվը հասել է 36 հազարի

Վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 մարդ. վերադարձողների 
թիվը հասել է 36 հազարի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1126 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36 000-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Վերջին մեկ օրում Հայաստանից իրենց նախկին բնակության վայր է վերադարձել ևս 1126 մարդ: Խաղաղապահ գործողությունների անցկացման ողջ ընթացքում ապահովվել է ավելի քան 36 հազար փախստականի անվտանգ վերադարձը»,-  ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Գեներալը հայտնել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս սակրավորները շարունակում են պայթուցիկ առարկաներից մաքրել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթացել: Կոնաշենկովի խոսքով՝ վերջին մեկ օրում մաքրվել է մոտ 5 հեկտար տարածք, 1,5 կմ երկարությամբ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 444 պայթյունավտանգ առարկա: Ողջ ընթացքում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթյունավտանգ առարկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am