Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան

Անվան փոփոխության, ամուսնությունների գրանցման ընթացակարգերը կհեշտանան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարութունը խորհրդարանի քննակմանն է ներկայացրել օրինագիծ, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Նախագծերով սահմանվում Է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակի, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների մասնավոր լիազոր օպերատորների կամ օտարերկրյա պետությունների հյուպատոսարանների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող- որոշում կայացնող շփումները: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայություննների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով»,-ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝  ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում: Եվս երկու ծառայություն զւոգահեռ ավելացվել է: Այս փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ նվազեցրել են գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը: Մասնավորապես հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների պահանջը: Այժմ բավարար է թարգմանչի ստորագրությունը՝ հաստատված հայերեն թարգմանությամբ: 

«Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանել ենք՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր»,-ասաց Դանիելյանը: 

Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am