Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նոր անդամներ Հայկ Ցիրունյանն ու Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական լիազորությունները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երդման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին գումարված հերթական քառօրյա նիստի մեկնարկին:
Հայկ Ցիրունյանը և Նարեկ Գրիգորյանը լրացրեցին պատգամավորի մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի թափուր մնացած տեղերը: