Հասարակական

Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել

2 րոպեի ընթերցում

Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պատերազմով և կորոնավիրուսով պայմանավորված աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի ֆինանսավորման հետ կապված կրճատումներ, փոփոխություններ չեն եղել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

«Պետական այս ծրագրի հետ կապված որևէ նվազեցում չի եղել, ավելին, ՀՀ կառավարության որոշմամբ ունենք ֆիքսած մի հանգամանք. հնարավոր է ֆինանսական բեռի փոփոխություն առաջանա՝ կապված այդ պահին շուկայական գների հետ՝ շինարարական ապրանքների և այլնի առումով: Ամրագրվել է, որ եթե այդ ընտանիքների բնակարանների ապահովման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման կարիք լինի, ապա պետք է ներկայացվի առաջարկություն և լրացուցիչ հատկացում կատարվի: Միանշանակ, այս ծրագրի հետ կապված որևէ վերաբաշխում չի եղել: Իրոք, շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում մենք կարողացանք պահպանել հատկացումները»,-ասաց Տանյա Արզումանյանը:

2020 թվականին աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի համար պետությունը նախատեսել էր 3 մլրդ դրամ: Այդ գումարով ևս 229 ընտանիքի բնակարանային ապահովման խնդիրը լուծվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում