Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Հայտարարության մեջ ո'չ «Մեղրի» բառ կա, ո'չ էլ`«միջանցք» բառ. Փաշինյանը` «Մեղրիի միջանցք» հասկացության մասին

Հայտարարության մեջ ո'չ «Մեղրի» բառ կա, ո'չ էլ`«միջանցք» բառ. Փաշինյանը` 
«Մեղրիի միջանցք» հասկացության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո տարածվող «Մեղրիի միջանցք» հասկացությանը, նշեց, որ այդ հայտարարության մեջ «Մեղրի» և «միջանցք» բառեր չկան:    

«Նոյեմբերի 9-ի հայտարարության առիթով ինչ-որ մարդիկ շրջանառության մեջ են դնում «Մեղրիի միջանցք» հասկացությունը: Հայտարարության մեջ ո'չ «Մեղրի» բառ կա, ո'չ էլ` «միջանցք» բառ: «Միջանցք» բառ կա Լաչինի կապակցությամբ: Մեղրիի մասով «միջանցք» հասկացություն չկա, կա այլ բան` «տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»: Եթե մենք ապագային մասին պետք է մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին: Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը. կարծում եմ` այո: Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երևում: Բայց հիմա շատ ավելի հրատապ խնդիրներ կան լուծելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա: Պատերազմի հետևանքները որոշակի հարցեր են առաջացրել զինվորների կեցության պայմանների հետ կապված ու հիմա կառավարությունն ակտիվ զբաղվում է այդ հարցերով:

«Իհարկե, ծանր հարցեր կան, ծանր իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետևյալն է` ի՞նչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվում ենք մենք արդյո՞ք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո: Ոչ, չենք պատրաստվում և մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարելի ծանրությունները հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ