Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն ուղղում է քաղպաշտպանությանը

Ազդարարման մեխանիզմներ, ժամանակավոր ապաստարաններ. ԱԻՆ-ն ամբողջ ուժերն 
ուղղում է քաղպաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հետպատերազմյան փուլում վերագնահատելով իրավիճակն ու ի հայտ եկած հարցերը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը քննարկումներ է անցկացնում մի շարք խնդիրների շուրջ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջնահերթություններից են քաղաքացիական պաշտպանության հարցերը: Դրանք վերաբերում են թե տեխնիկական հագեցվածությանը, թե ապաստարաններին, թե քաղաքացիների իրազեկվածությանը: 

«Մեր նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում է պահում քաղպաշտպանության հարցը: Ասեմ, որ Ստեփանակերտում, Արցախի այլ քաղաքներում բնակչությունը համեմատաբար լավ է պատրաստված քաղաքացիական պաշտպանության հարցում: Գիտեն, թե օդային տագնապի դեպքում ինչ վարքագիծ դրսևորեն: Համեմատած Արցախի հետ, Հայաստանի տարածքում այդ մասով եղել է բացթողում, և հիմա մեր ամբողջ ուժերն ուղղել ենք այդ հարցերին՝ ազդարարման մեխանիզմների ստեղծում, շչակների համալրում, ժամակավոր ապաստարանների բարելավում»,-ասաց Արմեն Փամբուխչյանը: Նրա խոսքով, ներկայում աշխատանքներ են տարվում ենթակառուցվածքներն ապահովելու ուղղությամբ: Նախատեսված են նաև իրազեկման աշխատանքներ:  

Պատերազմի օրերին բարձրահարկ շենքերում հայտարարություններ էին փակցվում այն մասին, որ տագնապի դեպքում բնակիչներն իջնեն նկուղ: Փաստն այն է, որ բարձրահարկ շենքերի նկուղների մի զգալի հատվածը նույնիսկ որպես նկուղ չի ծառայում: Հետևաբար ապաստարան լինելու մասին խոսք չկա: Արմեն Փամբուխչյանը նշեց, որ այո, այդ խնդիրը կա: Բազմաթիվ նկուղներ մասնավորեցվել են կամ ծառայում են որպես կենցաղային ապրանքների պահեստ: Նա ընդգծեց, որ այժմ փուլ առ փուլ գնում են այդ խնդրի լուծման ճանապարհով: 

«Առաջին քայլը քաղաքացու կցագրումն է, այսինքն՝ նա պետք է իմանա, թե որտեղ է իր ապաստարանը: Դրանից բացի, համայնքը պետք է իրականացնի նկուղների մաքրումը, այսինքն՝ նախապատրաստի որպես ապաստարան: ԱԻՆ-ի գործառույթը պետք է լինի ստուգող, վերահսկող, չափանիշներին գնահատական տվող: Ինչպես պատերազմի ընթացքում, այսօր էլ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք համայնքների հետ»,-հավելեց փոխնախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]