Հասարակական

Տեղ համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների հետ ունեցած միջադեպից

1 րոպեի ընթերցում

Տեղ համայնքի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների հետ ունեցած միջադեպից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներին առաջարկել են հեռանալ` նշելով, իբր, այդ գյուղով է անցնելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցություններից հետո հեռացել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Մենք մեր դիրքերում կանգնած ենք եղել, եկել են ճշտումներ անելու, իրենք իրենց դիրքերն են դնում: Իրենք ինչպես կարող են մեր գյուղի սահմանն անցնել»,- ասաց Շադունցը:

Համայնքում միջադեպի առնչությամբ կապի մեջ են Պաշտպանության նախարարության հետ. ղեկավարը հորդորեց խուճապի չմատնվել:

«Սահմանների ճշգրտումներ են, մի քանի անգամ եկել-գնացել են, էլի են գալու, էլի են գնալու»,- նշեց Ներսես Շադունցը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում