Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում նախատեսվող քայլերը

Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում 
նախատեսվող քայլերը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում մեկ տարի անց կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վազգեն Մանուկյանը, որպես վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտախորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Դա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել ու առաջադրել իր թեկնածությունը»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում կներկայացնի առաջիկա անելիքների հստակ ծրագիրը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]