Արցախ

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։

Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։

Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։

ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տներում, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում