Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եվրակազմակերպության նախագահը հայտարարել Է Հելգա Շմիդին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու մասին

Եվրակազմակերպության նախագահը հայտարարել Է Հելգա Շմիդին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելու մասին
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հայտնել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը:

«Ես ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նախապատրաստված Է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդն Է, Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի տնօրենը՝ Մատեո Մեկաչին, զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերի ներկայացուցիչը՝ Թերեզա Ռիբեյրուն, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարը՝ Կայրատ Աբդռահմանովը»,- ասել Է Ռաման:

«Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում առաջիկա երեք տարիներին օգնելու նրանց իրենց մանդատների կատարման գործում»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am