Տնտեսություն

Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կազմակերպում է «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշումը միտված է կանոնակարգելու «Մասդար Արմենիա ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով մրցույթի կազմակերպումը, անցկացումը եւ հաղթողի ընտրությունը:

Մրցույթի պատշաճ կազմակերպման, անցկացման եւ հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության նպատակով առաջարկվում է՝ հաստատել «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արեւային ֆոտովոլտային ծրագրի» շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը, «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի» մրցույթի ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերը», որով կանոնակարգվելու է հայտարարվելիք մրցույթի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրության գործընթացը, Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ–1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախաորակավորված մասնակիցների հետևյալ ցանկն է առկա. «Հիդրոչայնա Քորփորեյշն», «Գազպրոմ» էներգահոլդինգ» ՍՊԸ, «Աբու Դաբի ֆյուչեր էներջի քոմփանի» ՍՊԸ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում