Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք
18:33, 1 Դեկտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի կառավարության շենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին Մաշտոցի պողոտայում ընթացող ցույցի ընթացքում:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ օգտագործելու ենք պայքարի մեր ձեռքի տակ եղած բոլոր մեթոդները»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի կազմակերպիչները:
Նոյեմբերի 11-ից խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ ու բողոքի տարատեսակ ակցիաներ են անցկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում