Հասարակական

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները հանդիպում են պահանջում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նրանք հայտնեցին Պաշտպանության նախարարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ:

Մինչ այս նրանք դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են իրականցրել Էջմիածնում գտնվող ՊՆ զորամասի դիմաց` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը: Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը վստահեցրել է բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացրել նաև Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց: Դեսպանատան աշխատակիցն անհետ կորած զինծառայողներին հարազատներին հայտնել է, որ նրանք այդ ուղղությամբ կգործադրեն բոլոր ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում