Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանում

Անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են որոնողական 
աշխատանքներ իրականացնել Զանգելանում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել`պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծնողները անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ  այդ հատվածում որոնողական աշխատանքներ չի իրականացվել և ինչու է այսքան ձգձգվում գործընթացը:

Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո  Մալխասյանը մոտեցավ ծնողներին և վստահեցրեց բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են:

«Այս պահին ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասաց Մալխասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]