Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը

«Ուրալյան ավիաուղներ»-ը սկսել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր 
չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) - Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը ՄոսկվաՎնուկովո» օդանավակայան)-ԳյումրիՇիրակ» օդանավակայան)- ՄոսկվաՎնուկովո» օդանավակայան) երթուղով չվերթերը վերսկսել էր նոյեմբերի 26-ից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]