Տնտեսություն

ԵԱՏՀ-ում հայտարարել են, որ 2021 թվականին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների պայմանագրի նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՀ-ում հայտարարել են, որ 2021 թվականին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների պայմանագրի նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի գների եւ դրա տարանցման սակագների ձեւավորման հարցերի պայմանագրի նախագիծը պետք Է մշակվի եկող տարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն՝ ամփոփելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք գազի ընդհանուր շուկայի ստեղծման ծրագիր: Դրան համապատասխան 2021 թվականին պետք Է մշակվի միջազգային պայմանագրի նախագիծ, որտեղ կնշվեն, մենք այդպես ենք մտադրվել, բոլոր մանրամասներն ու նրբերանգները. գազի գների եւ պոմպամղման սակագների ձեւավորում»,- նշել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը: Մյասնիկովիչը նաեւ հայտնել Է, որ ԵԱՏՄ-ն անցնում Է զարգացման նոր փուլի՝ նախագծային ինտեգրացման, եւ պատրաստ Է առաջարկելու 200 միլիարդ դոլարի նախագծեր:

«Մենք անցնում ենք նոր փուլի (եւ դա շատ բանով Բելառուսի շնորհիվ)՝ նախագծային ինտեգրացման, երբ բացի ընդհանուր համակարգային միջոցներից կուրվագծվեն կոնկրետ միջոցներ սոցիալական ոլորտի համար,- ասել Է Մյասնիկովիչը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը:- Օրինակ՝ մենք ԵԱՏՀ-ում երկրների հետ մշակել ենք ինդուստրալացման քարտեզ: Արդեն հավաքվում են 200 միլիարդ դոլար նախահաշվայն արժեքով համատեղ նախագծեր, որոնք կարելի Է առաջարկել թե՛ մասնավոր բիզնեսին եւ թե՛ պոտնեցիալ օտարերկրյա ներդրողներին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում