Տնտեսություն

«Իմ Քայլը» հիմնադրամը «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում դասընթաց է անցկացրել Լոռում

1 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» հիմնադրամը «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում դասընթաց է անցկացրել Լոռում

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմը Լոռու մարզում՝ Վանաձորում, «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում դասընթաց է անցկացրել, որին մասնակցել են Փամբակ, Ալավերդի և Սպիտակ համայնքներից ժամանած 10 շահառու ընտանիքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, դասընթացի ընթացքում մասնակիցները մեծ ուշադրությամբ հետևել են  գյուղատնտեսական թեմաներով ներկայացվող տեղեկատվությանը, ակտիվորեն մասնակցել քննարկումներին և հղել հարցեր իրենց հետաքրքրող բույսերի մշակման, հողի նախապատրաստման և ջերմատնային աշխատանքի նրբությունների մասին։ 

Ըստ աղբյուրի՝ արդեն անհատական զրույցների փուլում ընտանիքները ծրագրի ղեկավարի հետ մանրամասն քննարկել են, թե իրենց առանձին նախագծերի համար ինչ սերմեր և սածիլներ կցանկանային ստանալ առաջիկա գործնական փուլում։ 

«Շահառուների ոգևորությունը և գործնականում կիրառելի գիտելիքների նկատմամբ հետաքրքրությունը ևս մեկ անգամ հաստատեցին, որ ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ նպաստելով համայնքային տնտեսական կայունության և ընտանիքների սեփական բիզնեսների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում