Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում 
զոհվածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը նշեց, որ արցախահատությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:

«Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, արտաքին գործերի պետքարտուղարի, ինչպես նաև Ճգնաժամային կենտրոնի տնօրենի կողմից»,- ասաց Ջորկաեֆը:

Նրա խոսքով՝ այսպիսով օգնության առաջին քայլերն են արվում, որոնք կլինեն շարունակական:

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27-ին: Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ժամանել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ