Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի կիրառումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 13 գերիների մասով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցի 
կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: : Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների  և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները և որոշում է կայացրել կիրառել հրատապ միջոց: Ինչպես տեղեկանցնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը,Հայկ Արևշատյանը,Մելքոն Հովհաննիսյանը,Արտակ Ստեփանյանը,Նաիրի Ղուկասյանը,Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը, իսկ ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև  նոյեմբերի 30-ը և դեկտեմբերի 4-ը»,- գրել է Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am