Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը

Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 
պատգամավորի թափուր մնացած մանդատը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հրաժարվել է վերցնել խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր մնացած մանդատը, հրաժարվել է նաև Երևանի ավագանու անդամի մանդատից ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու»,- գրել է Պապիկյանը:

Մեսրոպ Պապիկյանը նշել է, որ վերջին 2.5 տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել է անել հնարավորը` իր լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ