1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդլայնվում է. ներկայում բուժում է ստանում 200 զինվոր

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն ընդլայնվում է. ներկայում 
բուժում է ստանում 200 զինվոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը վերազինվել է, նոր պալատներ առանձնացրել: «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ վիրավոր, բուժման կարիք ունեցող զինվորների թվի ավելացում էր կանխատեսվում: 

«Երբ արդեն տղաները տեղափոխվում էին, վերականգնողական բուժման կենտրոնն ամբողջությամբ պատրաստ էր ընդունելու նոր վիրավորների: Այս պահին մեր կենտրոնում բուժում է  ստանում շուրջ 200 վիրավոր զինվոր: Նրանց թիվն օր օրի ավելանում է»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն իրականացնում է երեք տիպի ծառայություն՝ աշխատանք է տարվում տեղում՝ բուժհաստատություններում, սա արտագնա ծառայությունն է: Աշխատանք է տարվում ստացիոնար և ամբուլատոր հիվանդների հետ: Պետական գույքի կոմիտեն տրամադրել է տարածք, զինվորների համար ժամանակավոր կացարան ստեղծելու համար: Այնտեղ հնարավոր է տեղավորել շուրջ 100 վիրավոր զինվոր: Նրանք, ովքեր չունեն վերջույթների խնդիր, կարող են այդ տարածքից որպես կացարան օգտվել և բուժվել:

«Ներկայում հիմնանորոգվում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աջ հատվածը, որը լինելու է վիրավոր զինվորների պրոթեզարանը: ««Իմ քայլը»  հիմնադրամի աջակցությամբ  մենք կարողանալու ենք նոր հիվանդասենյակներ ունենալ: Ասեմ, որ այս ընթացքում չի եղել մի վիրավոր զինվոր, որին անհրաժեշտ է եղել հրատապ բուժում ու մենք չենք կատարել: Երևանի պետական բժշկական համալսարանի հետ տարբեր միջոցառումներով, համագործակցության շնորհիվ անհրաժեշտ մահճակալներ ապահովվում են, որպեսզի որևէ զինվոր դուրս չմնա»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

Այս օրերին բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ են արձագանքել՝ հայտնելով իրենց աջակցությունը վերականգնողական կենտրոնին՝ «Իմ քայլը» հիմնադրամ, Հայ օգնության միություն, բարերարներ, տարբեր հայկական համայնքի  ներկայացուցիչներ: Կենտրոնը դեռ պետական աջակցություն չունի: Հայկուհի Մինասյանը նշեց, որ դիմել են պետական աջակցության համար, դեռ պատասխան չեն ստացել: Այս պահին կենտրոնը երեք խոշոր նախագիծ է իրականացնում՝ վետերանների հոսպիտալի կառուցում, վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում, հոգեկան առողջության կենտրոնի ստեղծում:

Կենտրոնի շահառուներին նաև հնարավորություն է տրվում անհրաժեշտության դեպքում ձեռք բերել կամ զարգացնել աշխատանքային հմտություններ:

Աննա Գզիրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]