Հասարակական

Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին

1 րոպեի ընթերցում

Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է. ԳՇ պետի առաջին տեղակալը՝ Սոթքի ոսկու հանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

«Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է: Հանքի շահագործող լինելու է հանքի տերը»,- ասաց Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանը ներկայացրեց հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում