Հասարակական

Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ծառայողները մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Իսակովի պողոտայում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 20-ին ստուգել են 40-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տիպի որսորդական հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ և այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել։ Զենք-զինամթերքն առգրավվել է։

«Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում